opengraph

ie_warning_title

ie_warning_text

Ինչո՞ւ են մեզ վստահում։

IT STEP Ակադեմիան,IT կրթության ոլորտում առաջատարն է 1999 թվականից: Մենք ամենամեծ միջազգային ընկերությունն ենք, որն ունի հարյուր հազարավոր շրջանավարտներ ամբողջ աշխարհում: Մենք մասնագիտացած ենք մեծերի և երեխաների IT կրթության ոլորտում:

Դասնթացներին մենք կենտրոնանում ենք պրակտիկայի վրա: Ծրագիրը համատեղելի է IT ոլորտի հետ և մշտապես թարմացվում է, ուստի մենք վստահ ենք, որ տրամադրում ենք ամենաարդիական և պահանջված գիտելիքները, որոնք թույլ կտան մեր շրջանավարտներին դառնալ աշխարհի լավագույն IT ընկերությունների մի մասը:

Ո՞րն է հաջողության գաղտնիքը.

Մեզ հաճախ են հարցնում, թե ինչպես է մեզ հաջողվել այսքան տարբեր երկրների շուկաներում առաջատար դառնալ։ Շվեյցարիա, Բրազիլիա, Մեքսիկա, Ամերիկա, Կամբոջա, Վրաստան, Ռումինիա, Բուլղարիա, Ուկրաինա:

Իրականում ոչ մի գաղտնիք չկա։ Մենք հստակ գիտենք, թե ինչ է անհրաժեշտ աշխատաշուկայում։ Համոզված ենք, որ համակարգչային բարձրակարգ կրթությունը հիմնված է 3 գործոնի վրա. պրոֆեսիոնալ ուսուցիչներ, ժամանակակից ուսումնական ծրագիր և մտածված կառուցվածք:

Առցանց ուսուցում

IT STEP Համալսարան Ուկրաինայում առաջին արտոնագրված բարձրագույն IT կրթությունն է: Մեր ուսանողները սովորում են հետևյալ ոլորտներում: ծրագրավորում` գրաֆիկ դիզայն, ցանցեր և կիբերանվտանգություն։

Մենք դնում ենք շեշտը պրակտիկայի վրա։ Ուսանողները դասնթացների առաջին շաբաթներից աշխատում են իրական պրակտիկ քեյսերի վրա: Մեր ուսանողների ստարտափներին պաշտպանությանը մենք հրավիրում ենք IT ոլորտի գործընկերներին։

Երկրորդ կուրսից սկսած՝ «Dual Education» ծրագրով մեր ուսանողները կարող են միաժամանակ սովորել և պրակտիկա անցնել միջազգային առաջատար IT ընկերություններում։ Epam, Eleks, Softserv, Nix Solutions, Sigma: Նրանցից լավագույնները կմնան այնտեղ։

4

համալսարան Ուկրաինայում

95 հազար

ուսանող սովորում է մեզ հետ

Դպրոցական կրթություն

Մեմորանդումների և գործընկեր-կազմակերպությունների մասին Երբ ուսանողը դիմում է Կարիերայի կենտրոն․ - Ռեզյումեն գրելու օգնության կարիք ունի , նույնիսկ եթե չկա աշխատանքային փորձ կամ փորձ այլ ոլորտում; - Անհրաժեշտ է պորտֆոլիո ; - չկա աշխատաշուկայի հասկացողություն; - օգնության կարիք կա պրակտիկայի ընտրության, աշխատանքային փորձի, ֆրիլանսի պատվերների հարցում. - հարցազրույցին պատրաստվելու անհրաժեշտություն. - կարիերային միջոցառման կամ master-class-ի հայցում:

Ամեն ամիս մենք համագործակցության համաձայնագրեր ենք կնքում IT և Design ոլորտների տեղական և միջազգային գործատուների հետ։ Կարիերայի կենտրոն դիմելիս՝ ուսանողները հնարավորություն ունեն ստանալ թեստային առաջադրանք և արժանանալ իրական գործատուների առաջարկներ։

Կարիերայի կենտրոնով տարեկան անցնում է մոտ 800 ուսանող և շրջանավարտ: 2020-ի կեսերից մենք հավաքագրում ենք տարեկան 150+ ուսանող և շրջանավարտ: Մեր ուսանողները մասնակցում են հաքաթոններին, աքսելերատորներին, ստարտափների համար դրամաշնորհներ են շահում, ստանում առաջարկներ: Ուսման ընոացքում աշխատանքի առաջարկ ստանալը տարածված երևույթ է այն ուսանողների համար, ովքեր պատրաստ են անմիջապես կիրառել իրենց գիտելիքները շուկայում:

4

օֆլայն մասնաճյուղեր

150+

տարեկան մենք աշխատանքի ենք տեղավորում ուսանողների

Իմանալ ավելին

Առցանց դպրոց

Առցանց մասնաճյուղ Սա հեռավար ուսուցումն է որը նույնպես մշակվել է STEP ակադեմիայի մասնագետների կողմից

Մեր առցանց կրթության հիմնական տարբերությունը այլ առցանց դպրոցներից՝ նորարարական մոտեցումն է և խաղաֆիկացումը: Առցանց ուսուցումը հնարավորինս մոտեցված է ստացիոնար ուսուցմանը: Չնայած առցանց ձևաչափին, դասի կառուցվածքը պահպանվում է, որում 80%-ը պրակտիկա է։ Աշակերտները տեսնում են ուսուցչին, շփվում են նրա հետ, ուղիղ եթերում տեսնում են աշխատանքային ողջ ընթացքը, ուսուցիչն իր հերթին տեսնում է ուսանողների աշխատանքի ընթացքը և կարող է օգնել նրանց։ Ամեն ինչ ուղիղ եթերում է, ձայնագրություն չկա: Ուստի աշակերտների և ուսուցչի միջև մոնիտորների միջև սահմանը վերացվում է: Իսկ լավ ուսման համար ուսանողները ստանում են բյուրեղներ, որոնք կարելի է փոխանակել տարբեր նվերնեի հետ։

Առցանց կրթությունը շատ հարմար է այն մարդկանց համար, ովքեր պատրաստ են մուտք գործել IT ոլորտում, սակայն չունեն ակադեմիա հաճախելու հնարավորություն:

1

Միասնական առցանց մասնաճյուղ

2020 թ

առցանց ուսուցման մեկնարկի տարի

Իմանալ ավելին

Մեր ձեռքբերումները

Մեր ուսանողները զբաղեցնում են առաջին տեղերը IT միջազգային մրցույթներում և առաջնություններում

Մեր ուսանողները հաղթել են IT ամենահեղինակավոր միջազգային առաջնությունում՝ Microsoft Imagine Cup (Սիդնեյ, Ավստրալիա), որին մասնակցեց մոտ 400 000 մասնակից 106 երկրից։ Նրանք գրավեցին առաջին տեղերը Autodesk-ի «Junior Master» մրցույթում, Cisco-ի 5-րդ և 6-րդ օլիմպիադաներում։

Միջազգային և ազգային ​​WorldSkills առաջնություններ

Ղազախստանի մասնաճյուղերից մեկի ուսանողուհի Ալուա Ժարասբաևան ընդգրկված է Ղազախստանի թիմում Worldskills միջազգային առաջնության «Գրաֆիկ դիզայն» մրցույթին, որտեղ աշխարհի տարբեր կետերից մասնակիցները ցուցադրում իրենց պրոֆեսիոնալիզմը, մասնակցում են տարբեր մակարդակների IT մրցույթներին։ 2021 թվականին Ալուան մասնակցել է երեք առցանց առաջնությունների և եղել հաղթողների թվում, մասնավորապես՝ Բաշխված Եվրասիական առաջնություն.

Կամբոջայի մեր մասնաճյուղը մրցանակ ստացավ IT կրթության զարգացման ոլորտում

IT STEP Ակադեմիան Կամբոջայում ստացավ EQUALS in TECH Award 2020 միջազգային հեղինակավոր մրցանակ՝ Կամբոջայում առաջին ծրագրավորման կանանց ակումբը կազմակերպելու և հաջողությամբ զարգացնելու համար:

«Կրտսեր Համակարգչային Ակադեմիան» ներառվել է ՄԱԿ-ի լավագույն նախագծերի հնգյակում

«Կրտսեր Համակարգչային Ակադեմիա» ծրագիրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ITU-ի (ՄԱԿ-ի էլէկտրոհաղորդակցության միջազգային միություն) աշխարհի մարդկային զարգացման լավագույն նախագծերի հնգյակում:

Մեր գործընկերները

IT STEP Ակադեմիայի մասնաճյուղերը հանդիսանում են IT ոլորտի առաջատար Microsoft, Cisco և Autodesk ընկերությունների լիազորված ուսումնական կենտրոններ: Դասընթացը վարում են սերտիֆիկացված ուսուցիչներ։ Ուսանողները կարող են ստանալ Microsoft-ի, Cisco-ի և Autodesk-ի հավաստագրեր իրենց դասընթացի ընթացքում: